Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ իրադրության զարգացման բոլոր սցենարներին, եթե եվրոպական երկրները գործարկեն այն մեխանիզմը, որը կարող է բերել Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը պատրաստ է անձնական հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու դաշինքի եւ Մոսկվայի հարաբերություններում առկա դժվարությունները:
Նոր Զելանդիայի Ուայթ-Այլենդ կղզում հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 17-ի:
Խորվաթիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Զորան Միլանովիչն առաջատարն է դեկտեմբերի 22-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում:
ԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի ավտոմայրուղում զանգվածային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 51-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերստին քննադատության է ենթարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին՝ նրան մեղադրելով Սենատում հանրապետականներին պաշտոնազրկման ընթացակարգի անցկացման պայմաններ թելադրելու փորձի մեջ։
Դիարբեքիրի շրջակայքում, մասնավորապես Սիիրթում (Սղերդ) նավթի նոր պաշարներ են հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Դեկտեմբերի 19-ին Մոսկվայում տեղակայված ռումբերի վերաբերյալ հաղորդումների պատճառով ստուգել են առնվազն 1000 հիմնարկություն, դրանցից տարահանել է ընդհանուր առմամբ 170 հազար մարդ:
Անցած նոյեմբերը շատ տաք է եղել եւ երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ջերմաստիճանային վարկանիշում՝ զիջելով միայն 2016 թվականի նոյեմբերին:
«Յանդեքս»-ը պարզել է, թե օգտատերերի շրջանում որ իրադարձություններն ու անձինք են առավել մեծ ժողովրդականություն վայելել 2019 թվականին՝ որոնիչում կատարված հարցումների արդյունքների ամփոփումից հետո:
Առնվազն 18 հազար մարդ է 24 ժամվա ընթացքում լքել Իդլիբը՝ շրջանում հարձակումների թվի ավելացման պատճառով:
Նույնիսկ ինքը՝ Փաշինյանը, ընդունում է, որ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր բովանդակությունը ռազմատեխնիկական համագործակցությունն է: Դա այն բանի արդյունքն է, որ Ռուսաստանը տրամադրում է Հայաստանին լուրջ զեղչ սպառազինության գնման հարցում, առանց նման զեղչերի՝ Հայաստանը ոչ միայն չէր կարողանա ստանալ սպառազինություն, բայց ամենակարևորը՝ չէր կարողանա Փաշինյանի բերանով հայտարարել, որ հաջորդ տարի մատակարարումներն աճելու են: Այս ամենի պատճառը արտոնյալ գներն են Ռուսաստանի կողմից:
ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի դեմ երկրում առաջին պատվաստանյութի օգտագործմանը: Այդ մասին հայտնել է գերատեսչությունը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գլխավորել է 100 ամենաազդեցիկ ուկրաինացիների ցուցակը. պետության նախկին ղեկավար, իսկ այժմ պատգամավոր եւ «Եվրոպական համերաշխություն» կուսակցության ղեկավար Պյոտր Պորոշենկոն հայտնվել է միայն 18-րդ տեղում: Ավանդական ամենամյա վարկանիշը կազմում է «Ֆոկուս» հանդեսը։
«Բանակցությունները միայն միտված են լինելու երկարաձգել ներկայումս հաստատված ստատուս-քվոն, որին դեմ է Ադրբեջանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը` անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին նախօրեին տեղի ունեցած միջադեպին:
Ադրբեջանի զինված ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Գաբիլ Մամեդովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մասնակցելու է Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտահերթ ընտրություններին՝ առաջադրվելով Լենքորանի շրջանի 73-րդ ընտրատեղամասում: Մամեդովը մինչև 2005թ. զբաղեցրել է Ադրբեջանի ԶՈՒ 3-րդ զորամիավորման հրամանատարի պաշտոնը:
ԱՄՆ-ի Կոնգրեսը սիգարետներ գնելու նվազագույն տարիքը բարձրացրել է մինչեւ 21:
«Մենք վաղուց տեսել ենք, բոլորս գիտենք, որ երկկողմ բանակցությունները՝ իրենց ինտենսիվությամբ, երկարատևությամբ, ակնհայտորեն ունեն ոչ պաշտոնական օրակարգ: Դա ոչ պաշտոնական օրակարգ է՝ մեծ, խոշոր, դա գաղտնի է պահվում բոլոր արտաքին կողմերից, և կարելի է ենթադրել, որ իրական երկկողմ հարաբերությունները՝ Հայաստան-Ադրբեջան, ավելի բարդ են, ավելի բազմաշերտ են, քան թվում է պաշտոնապես»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Ադրբեջանական կողմն ակտիվորեն միջազգային հարթակներում փորձում է շրջանառել «ԼՂ ադրբեջանական համայնքի» վերաբերյալ ադրբեջանական թեզը. օրեր առաջ Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել», իսկ այսօր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Թվիթերի իր էջում ողջունել է, այսպես ասած, «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի» գրառումը:
2020 թվականի պաշտպանական բյուջեի ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես կհայտարարի տիեզերական ուժերի ստեղծման մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ԱՊՀ երկրներին տրամադրել արխիվային նյութերի պատճենները, որոնք վերաբերում են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը:
«Ներկայիս բանակցությունները կողմերից յուրաքաչյուրը կարող է մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանում է»,- «168 Ժամի» հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և հնարավոր զարգացումներին:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ:
Atlas V տանող հրթիռով Ֆլորիդայից մեկնարկել է Starliner նորագույն տիեզերանավի առաջին փորձնական թռիչքը Միջազգային տիեզերակայան, NASA-ն վարում է արձակման ուղիղ հեռարձակումը։
Լիբիա թուրքական զորքեր մտցնելու հնարավորությունն անհանգստություն է առաջացնում Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս»-ը, լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մի աղբյուր:
ԱՄՆ-ի Սենատը պաշտպանել է Վրաստանում երկրի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում Քելլի Դեգնանի նշանակումը:
Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայեզ Սարաջին լոյալ ուժերին 72 ժամ է տվել Տրիպոլի եւ Սիրտ քաղաքները լքելու համար:
Դեկտեմբերի 20-ին Հին Դելիի պատմական մզկիթի մոտ մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի դեմ:
«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցությունը դեկտեմբերի 20-ին ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանն առաջարկել է 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում ավելացնել համամասնական համակարգով ընտրված պատգամավորների թվաքանակը։
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի՝ Ցոտնե Գամսախուրդիայի վիճակը ծայրահեղ ծանր է: