Բաժիններ՝

Ռոսատոմը Թուրքիայի Ictas-ի հետ համատեղ ձեռնարկություն է ստեղծել «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման շրջանակում

Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման հիմնական կապալառու «Տիտան-2 կոնցեռնը» (մտնում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կառավարման կոնտուրի մեջ) եւ Թուրքիայի Ictas ընկերությունն ստեղծել են համատեղ ձեռնարկություն այդ ատոմային կայանի կառուցման համար:

Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

«(«Աքքույու» ԱԷԿ-ի) հարթակում մեզ մոտ հայտնվել Է թուրքական գործընկեր՝ Ictas խոշորագույն մասնավոր ներդրումային շինարարական ընկերություններից մեկը: Ստեղծվել է համատեղ ձեռնարկություն Ictas-ի եւ «Տիտանի» միջեւ»,- ասել Է Լիխաչովը:

«Աքքույու» ատոմակայանի թիվ 1 էներգաբլոկի շինարարությունն սկսելու աարողությունը կայացել է 2018 թվականի գարնանը: Նախագծի արժեքը շուրջ 20 միլիարդ դոլար է: Ատոմակայանի առաջին բլոկի գործարկումը պլանավորվում է 2023 թվականին, այնուհետեւ՝ ամեն տարի շահագործման կհանձնվի մեկական բլոկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031