ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ. Պենտագոնի ղեկավա
ԱՄՆ-ը պատրաստ էանհրաժեշտության դեպքում լրացուցիչ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը՝ մեկնաբանելով Իրաքում եւ Սիրիայում ,Հըզբոլլահե շարժման օբյեկտներին ԱՄՆ-զինված ուժերի հարվածները(
Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել ,Քաթայիբ Հըզբոլլահե շարժման հինգ օբյեկտների Իրաքում եւ Սիրիայում ,ի պատասխան Իրաքի ռազմակայանների վրա կրկնվող գրոհներիե: Պաշտպանական գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ գործողությունները ձեռնարկվել են որպես պատասխան Քիրքուկի մերձակա իրաքյան ռազմակայանի վրա շարժման գրոհների, որոնք հանգեցրել են ԱՄՆ-ի քաղաքացու մահվան եւ չորս ամերիկացի զինծառայողների վիրավորման: Պենտագոնում նշել են, որ այդ հարվածները միտված են այն բանին, որ նվազեցվի կոալիցիայի ուժերի դեմ ,ապագայում գրոհներե իրականացնելու՝ խմբավորման հնարավորությունները: ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին ,Հըզբոլլահե-ին հովանավորելու մեջ:
Շիա մարտիկների թիվը, որոնք զոհվել են Սիրիային սահմանակից Էլ Քայիմ քաղաքում ,Քաթայիբ Հըզբոլլահե իրաքյան խմբավորման հենակետի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարձակման հետեւանքով, հասել է 25-ի: Դեկտեմբերի 29-ին այդ մասին հայտնել է As Sumaria հեռուստաալիքը:
Եվս 38 աշխարհազորային վիրավորվել է: Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ,Քաթայիբ Հըզբոլլահե-ի հենակետի վրա ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հարվածները որակել է ազգային անկախության խախտում: Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Ադել Աբդել Մահդին իր հերթին կոչ է արել՝ Իրաքի ղեկավարության արտակարգ խորհրդակցություն անցկացնել եւ քննարկել ստեղծված իրադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործկալությունը: