Իրանի հետ միջուկային գործարքի ձախողումը լուրջ հետևանքներով է հղի տարածաշրջանի համար. Լավրով
Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձախողումը (ԳՀՀԾ) կարող է բացասական հետեւանքներ առաջացնել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք համոզված ենք, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների չկատարման այդ գիծը, որը Վաշինգտոնը պարտադրել է առանց բացառության աշխարհի բոլոր երկրներին, շարունակվի, ապա այդ ամենը կարող է լուրջ բացասական հետեւանքների հանգեցնել ամբողջ տարածաշրջանի եւ ամբողջությամբ վերցված միջազգային հարաբերությունների համար»,- հայտարարել է Լավրովը իրանցի պաշտոնակից Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: