«Գազպրոմ»-ը և «Նաֆտոգազ»-ը համաձայնագիր են ստորագրել գազի տարանցման ու մատակարարումների մասին

Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել գազի տարանցման ու մատակարարումների մասին: Դա տեղի է ունեցել բառացիորեն վերջին պահին. գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2019 թվականի վերջին, եւ եվրոպան վտանգում էր առանց գազի մնալ Մոսկվայի եւ Կիեւի նոր կոնֆլիկտի պատճառով: Այդ սցենարից հաջողվեց խուսափել, տեղեկացնում է BBC-ին:

Այդ համաձայնագրին , որի ստորագրման մասին դեկտեմբերի 30-ին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարությունը, նախորդել են մի քանի շաբաթ տեւած ինտենսիվ բանակցությունները: Կողմերը միմյանց մեղադրում էին դանդաղելու եւ ձգձգումների մեջ, որոնք կարող էին հանգեցնել գազի մատակարարումների դադարեցման եւ գազի նոր ճգնաժամի:

Գազային նոր պարտավորագրի շուրջ բանակցություններն ընթանում էին «Գազպրոմ»-ի եւ «Նաֆտոգազ»-ի կողմից Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում վեճերի քննման ֆոնին: Անցած շաբաթվա վերջին «Գազպրոմ»-ը Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ 2,9 մլրդ դոլար է վճարել «Նաֆտոգազ»-ին:

Էներգամիության գծով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեւչովիչը, որը մասնակցել է բանակցություններին, վստահ է, որ գազի շուրջ նոր պայմանավորվածությունները շահավետ են բոլոր կողմերին:

«Մենք ապահովեցինք Ուկրաինայի տարածքով ռուսական գազի անընդհատ տարանցումը 15-ամյա ժամկետով»,- գրել էՇեւչովիչը Euractiv ի իր հոդվածում, որը վերնագրված է «Գազի շուրջ ԵՄ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններում հաղթում են բոլորը»:

Բացի այդ, Ուկրաինան մնում է ռազմավարական տարանցիկ երկիր, նշել է Շեւչովիչը: Ռուսաստանն այդ համաձայնագրի շնորհիվ կկարողանա դիվերսիֆիկացնել գազի մատակարարման ուղեգծերը, ինչպես նաեւ ավարտել դատական վեճերը «Նաֆտոգազ»-ի հետ, հավելել նա:

Նրա հետ համակարծիք են նաեւ փորձագետները:

Տեսանյութեր

Լրահոս