
Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են Վրաստանի համար. Գախարիա

Ա շխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Այդ մասին կառավարության՝ այս տարվա վերջին նԱշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Այդ մասին կառավարության՝ այս տարվա վերջին նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: իստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Ինչպես նշել է վարչապետը, կառավարությունը պետք է ավելի շատ աշխատի բիզնեսի հետ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
«Հարկ է հիշել մեր տնտեսական զարգացման գերակայությունները: Մենք բազմիցս նշել ենք, որ տնտեսության առումով մեր կառավարության ամենակարեւոր գերակայությունն աշխատատեղերն են: Աշխատատեղերը վիթխարի մարտահրավեր են երկրի համար: Աշխատատեղերի ստեղծման հարցում մեր հիմնական գործընկերը վրացական բիզնեսն է:
Մեր կառավարության հիմնական խնդիրն ուժեղ վրացական բիզնեսն է, Վրաստանի ուժեղ ընկերությունները, որոնք ստեղծում են նոր, լրացուցիչ աշխատատեղեր: Հենց այդ պատճառով ենք մենք ակտիվացրել համագործակցությունը բիզնեսի հետ»,- ասել է Գախարիան: