
ԱՄՆ-ում անհայտ անձինք կրակել են տեսահոլովակ նկարահանող երիտասարների վրա

ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում տեսահոլովակի նկարահանման ժամանակ արձակված կրակոցներից զոհվել է 2, տուժել 6 մարդ: Այս մասին հայտնել է տարածքի շերիֆ Հարրիս Էդ Գոնսալեսը:
Նախնական տվյալներով՝ մի քանի տղամարդ տեսահոլովակ նկարահանելիս է եղել, երբ կրակահերթ է սկսվել: Ենթադրվում է, որ կրակել սկսել են անհայտ անձինք, ովքեր գտնվել են մեքենայի մեջ:
«Այս պահին մենք ենթադրում ենք, որ ամենաքիչը զոհվել է 8 մարդ: Լատինամերիկացիների խումբն ավտոկայանատեղիում տեսահոլովակ նկարահանելիս եղել, երբ կասկածյալ անհայտ անձինք անցել են այդ հատվածով և սկսել են կրակ են բացել խմբի ուղղությամբ»,- ասել է շերիֆը «Թվիթեր»-ի իր էջում: