Բաժիններ՝

ՉԺՀ-ում դատավճիռ է կայացվել գենետիկի նկատմամբ, որը հայտարարել է երեխաների ԴՆԹ-ն փոխելու մասին

ՉԺՀ-ի հարավի Շենչժեն քաղաքի Նանշանի շրջանի ժողովրդական դատարանը դեկտեմբերի 30-ին կայացած հրապարակային դատավարության ընթացքում երեք տարվա բանտարկության եւ 3 միլիոն յուան (շուրջ 422,5 հազար դոլար) տուգանքի է դատապարտել ծագումնաբան գիտնական Հե Ցզյանկույին, որն այնցյալ տարի հայտարարել էր պատմության մեջ առաջին ծագումնաբանորեն վերափոխված երկվորյակ աղջիկների ծնվելու մասին: Այդ մասին, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Մարդու սաղմերի գեների անօրինական խմբագրում իրականացնելու գործով, ինչի արդյունքում լույս աշխարհ են եկել երեք երեխաներ՝ խմբագրված ԴՆԹ-ով, անցնում է եւս երկու գիտնական՝ Չժան Ժենլին եւ Ցին Ցզինչժոուն:

Անցյալ տարվա նոյեմբերին չինացի գիտնական Հե Ցզյանկույը ցնցեց համաշխարհային հասարակայնությանն այն մանուկների ծնվելու մասնին հայտարարությամբ, որոնց ԴՆԹ-ն այնպես է վերափոխվել, որ նրանց օրգանիզմը կարող է դիմակայել ՄԻԱՎ-ով վարակմանը: Նա լուրջ քննադատության ենթարկվեց ինչպես գիտնական-գործընկերների, այնպես էլ իշխանությունների կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս