Իրանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, չէին ձգտում, որ Իրաքում ռազմակայաններին հրթիռահարվածներ հասցնելիս ամերիկացի զինվորականներ զոհվեն: Այս գնահատումը բերված է հունվարի 8-ին CNN հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութում։
Իրանի հոգևոր առաջնորդը այաթոլա Ալի Խամենեին Իրանի կողմից ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումը համարում է «ապտակ»՝ ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ Իրանի 82 քաղաքացի է զոհվել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով։
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) համաշխարհային շուկային նավթի մատակարարումների ընդհատումներ չի սպասում Մերձավոր Արեւելքում իրադրության սրման կապակցությամբ եւ հուսով է, որ տարածաշրջանում կոնֆլիկտի հետագա էսկալացիայից կհաջողվի խուսափել:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Էլիոթ Էնգելը պետքարտուղար Մայք Փոմպեոյին հրավիրել է հունվարի 14-ին գալ Կոնգրես՝ Իրանի վերաբերյալ հրապարակային ունկնդրումների։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հորդորել է ձեռնպահ մնալ Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ «չստուգված վարկածներ» առաջ քաշելուց։
Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղեւորների թվում եղել են Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ, անձնակազմը եղել է ուկրաինական:
Ադրբեջանական մանիպուլյացիոն հնարքները՝ Իրանի իրադարձությունների ֆոնին. փորձագետ. ՈՒՂԻՂ
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) օպերատիվ շտաբ է ստեղծել Թեհրանում «Ուկրաինայի միջազգային ավիագծերի» մարդատար ինքնաթիռի կործանման հանգամանքները պարզելու նպատակով, որի հետեւանքով զոհվել է 168 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ:
Հրապարակվել է տեսագրություն Թեհրանում «Ուկրաինայի միջագային ավիագծերի» օդանավի կործանման վայրից: Կադրերում երեւում են ինքնաթիռի բեկորները: Ավիաաղետի վայրում աշխատում են փրկարարական խմբերը։
4,9 եւ 4,5 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանից ոչ հեռու:
ԱՄՆ-ի քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն արգելված են Մերձավոր Արեւելքի զգալի մասով, մասնավորապես, Իրանի, Իրաքի, Պարսից եւ Օմանի ծոցերի օդային տարածքով:
Press TV հեռուստաալիքը հրապարակել է Իրանի տարածքից Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծման ենթադրյալ տեսագրությունը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թեհրանից Կիև ուղևորվող ինքնաթիռի կործանման կապակցությամբ:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իսրայելին համարել է ԻՀՊԶ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղաfեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից:
Իրաքում Իրանի հրթիռային գրոհի զոհ է դարձել 80 մարդ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հունվարի 7-ին հայտնել է, որ հետեւում է Իրաքում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ռազմակայանների հրթիռակոծման հետ կապված իրադրությանը եւ Իրանին կոչ է անում դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան օբյեկտներին Իրանի հարվածների վերաբերյալ հայտարարություն կանի տեղական ժամանակով հունվարի 8-ի առավոտյան: Համապատասխան գրությունը հունվարի 7-ի երեկոյան նա զետեղել է Twitter-ում։
Իրանի գործողությունները համաչափ պատասխանն են ԱՄՆ-ին գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, հարվածը հասցվել է այն ռազմակայանին, որտեղից հարձակման է ենթարկվել զինվորականը:
Իրանական IRNA գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմական բազաների ուղղությամբ հրթիռային հարվածներից հետո ամերիկյան ինքնաթիռներ են այրվել:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «նահատակ Սուլեյմանի» անվամբ գործողության սկզբի մասին, որն ուղղված է այն ամերիկացի ռազմական գործիչների դեմ, ովքեր կապ ունեն Բաղդադում իրանական «Ալ-Ղուդս» հատուկ ռազմական ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետ։
Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո կործանվել է ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռ՝ 180 ուղեւորներով:
ԱՄՆ-ում ճարպակալման խնդիրն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում, եւ մինչեւ 2030 թվականը երկրի յուրաքանչյուր երկրորդ բնակիչը քաշի զգալի ավելցուկ կունենա:
Անցնող 2019 թվականին աշխարհում տեղի է ունեցել 15 բնական կատակլիզմ, որոնցից յուրաքանչյուրից ուղղակի վնասները գերազանցում են 1 մլրդ դոլարը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում իրանագետ Արտյոմ Տոնոյանն ասաց, որ Ղասեմ Սուլեյմանիի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների սպանությունն իրավիճակն այնքան չի սրի, որ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ:
Իրանում Քերման քաղաքում Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողության ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի արդյունքում տասնյակ մարդիկ մահացել են:
Նախօրեին ավելի քան 350 փախստական վերադարձել է Սիրիա:
ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո իրանական կողմի նախաձեռնությամբ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարություն կատարած հեռախոսազանգն ունի քարոզչական և դիվանագիտական նրբերանգ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը։
«Իրանը չի շտապի պատասխանել Միացյալ Նահանգներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով Քասեմ Սուլեյմանիի սպանությանն ու ԻԻՀ-ԱՄՆ հարաբերություններում հնարավոր զարգացումներին և տարածաշրջանային իրադրությանը:
Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի թաղման ժամանակ զանգվածային շարժման հետևանքով առաջացած հրմշտոցների պատճառով ամենաքիչը 35 մարդ է մահացել: