ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել գազի վերաբերյալ փոխադարձ պահանջներից հրաժարվելու շուրջը
Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության եկել, որ հունվարի 1-ից զրոյացվում են փոխադարձ պահանջները եւ կվերացվեն ունեցվածքի կալանադրումները դատական հայցերի վճիռների հաշվին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Հայցերից հրաժարվելու շուրջը համաձայնությունը, որոնց վերաբերյալ վերջնական որոշում չկա, դարձել է գազի համագործակցության մասին արձանագրության բաղկացուցիչ մասը, որը Ռուսաստանը եւ Ուկրաինան ստորագրել են դեկտեմբերի 20-ին: Տարանցումը շարունակելու համար «Գազպրոմ»-ն «Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի գործարկուի» հետ կկնքի միջօպերատորական համաձայնագիր, իսկ «Նաֆտոգազ»-ի հետ՝ փոխադրման համար կարողությունների ամրագրման պայմանագիր:
Ենթադրվում է, որ հաջորդ տարի կարողություններ կամրագրվեն 65 միլիարդ խորանարդ մետր գազի, իսկ 2021 – 2024 թվականներին՝ 40-ական միլիարդ խորանարդ մետրի տարանցման համար՝ մրցակցային սակագնի սահմանման դեպքում:
Ինչ վերաբերում է իրավաբանական տարաձայնությունների կարգավորանը, ապա «Գազպրոմ»-ը համաձայնել է 2,9 միլիարդ դոլար վճարել «Նաֆտոգազ»-ին Ստոկհոլմի իրավարանի արդեն կայացրած վճիռներով, իսկ Ուկրաինայի կառավարությունը պետք է «Գազպրոմ»-ի հետ ստորագրի հաշտության համաձանագիր 7,4 միլիարդ դոլարի հակամենատիրական պահանջների վերացման վերաբերյալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: