Բաժիններ՝

Սոմալիում ահաբեկչության հետևանքով 90-ից ավելի մարդ է զոհվել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով ավելի քան 90 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 4 օտարերկրացի: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը: Սոմալիի խորհրդարանի պատգամավոր Աբդիրիզակ Մուհամեդը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ զոհվածների թվում կան նաև ոստիկաններ:

«Associated Press»-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի առավոտյան: Քաղաքի անցակետի մոտ ականներով լի ավտոմեքենա է պայթել: Ոստիկանության տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է հարկային ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս