Ղազախստանում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին կվճարեն 10,5-հազարական դոլար
Ղազախստանի կառավարությունը 4-միլիոնական թենգե (10,5 հազար դոլար) կվճարի Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին: Այդ մասին հանրապետության վարչապետ Ասքար Մամինը հայտնել է դեկտեմբերի 27-ին՝ ելույթ ունենալով ինքնաթիռի աղետի պատճառների հետաքննության կառավարական հանձնաժողովի նիստում։
«Պետության ղեկավարի հանձնարարությամբ, ավիաաղետից զոհվածների բոլոր ընտանիքներին կհատկացվի 4-միլիոնական թենգե: Անհրաժեշտ ֆինանսական օգնություն կցուցաբերվի նաեւ բոլոր տուժածներին»,-ասել է Մամինը, որի խոսքը մեջբերում է հանրապետության վարչապետի մամուլի ծառայությունը:
Կառավարության ղեկավարը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է անցկացնել ինքնաթիռի անկման լիակատար մինչդատական հետաքննություն, առողջապահության նախարարությանը հանձնարարվել է բոլոր միջոցները ձեռնարկել տուժածների շուտափույթ ապաքինման համար:
«Վթարի պատճառների հետաքննության կառավարական հանձնաժողովն իր աշխատանքի նախնական արդյունքները պետք է ամփոփի մինչեւ 2020 թվականի հունվարի 10-ը, ընդգծել է վարչապետը: Fokker-100 ինքնաթիռը, որը կատարում էր Ալմաթի-Նուրսուլթան չվերթը, վերթիռից հետո կորցրել է բարձրությունը, ճեղքել-անցել բետոնե արգելապատնեշը եւ երկհարկանի շենքի բախվել Ալմաթիի մարզի Տալգարի շրջանում: Նախնական տվյալներով՝ ողբերգության զոհ է դարձել 12 մարդ, այդ թվում՝ օդանավի հրամանատար Մարատ Մուրատաբաեւը: Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն, հոսպիտալացվել է 53 մարդ: Օդանավում եղել է 93 ուղեւոր եւ անձնակազմի հինգ անգամ:
Ուղեւորների թվում եղել է չորս օտարերկրացի՝ Ուկրաինայի երկու քաղաքացի, Ղրղզստանի մեկ քաղաքացի եւ Չինաստանի մեկ քաղաքացի: Նրանք բոլորն էլ փրկվել են: Ավիաաղետից հետո Ղազախստանում դադարեցրել են Fokker-100-ի թռիչքները: Նաեւ, մինչեւ բոլոր հանգամանքների պարզումը, կասեցված է Bek Air ավիաընկերության աշխատանքը: Ղազախստանի փոխվարչապետ Ռոման Սկլյարը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառների թվում դիտարկվում են օդաչուների սխալը եւ տեխնիկական անսարքությունը:
«Վարկածները նախնական են «…» Ինքնաթիռը պոչամասով երկու անգամ դիպել է թռիչքավայրէջքային գոտուն: Դա կա՛մ օդաչուի սխալն է, կա՛մ տեխնիկական անսարքություն»,-նշել է Սկլյարը: Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը դեկտեմբերի 28-ը սգո օր է հայտարարել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ալմաթիի մերձակայքում: Տոկաեւը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ խոստացելէ խստորեն պատժել ավիաաղետի մեղավորներին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին ցավակցություն է հայտնել նաեւ Ղազախստանի առաջին անախագահ եւ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: