Երեք երեխաների մայրը կողոպտիչներին ստիպել է վերադարձնել գողացածը
Անգլիայի Սաութհեմփթոն քաղաքում բազմազավակ մայրը կանգնեցրել է կողոպտիչներին, ովքեր խանութից 10 տուփ շոկոլադ են գողացել, գրում է Daily Star-ը:
Սուպերմարկետի ավտոկայանատեղիում երթևեկության 41-ամյա հրահանգիչ Հեյլի Բերթոնը նկատել է խանութից դուրս վազող երկու տղամարդու՝ ձեռքներին քաղցրավենիք: Անհայտ անձինք արագ ցատկել են մեքենայի մեջ և փորձել են հեռանալ:
Բերթոնն արգելափակել է կողոպտիչների ճանապարհը՝ կանգնելով նրանց մեքենայի առջև:
«Ես ինքս ինձ ասացի. «Ես դա չեմ հանդուրժի»: Քանի որ դա անարդար է: Ես ինքս շատ եմ աշխատում գումարի համար, անարդար է, որ նրանց հաջողվի դա»,- ասել է Հեյլին:
Երեք երեխաների մայրը գողերին խնդրել է վերադարձնել շոկոլադը, և այդ ժամանակ նրանք պատասխանատվության չեն ենթարկվի: Այնուհետև նրանց է մոտեցել խանութի աշխատակիցը, և տղամարդիկ վերադարձրել են բոլոր տուփերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը