Բաժիններ՝

Ճապոնիայում գրեթե 1,3 մլն բաժին պաղպաղակ են հետ կանչել

Ճապոնիայում կաթնամթերքի եւ շոկոլադե արտադրանքի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Morinaga Inc. ընկերությունը, հայտարարել է շուկայից շուրջ 1,28 մլն բաժակ ժողովրդականություն վայելող Sundae Cup պաղպաղակ հետ կանչելու մասին՝ արտադրանքի մեջ հնարավոր մանր մետաղական մասնիկների ընկնելու պատճառով։

Ընկերության տեղեկատվության համաձայն, նոյեմբերի 28-ի եւ դեկտեմբերի 14-ի միջեւ ընկած ժամանակաշրջանում մի շարք գնորդներ դիմել են պաղպաղակի մեջ կողմնակի տարրերի առկայության բողոքներով: Անցկացված ստուգումներից հետո պարզվել է, որ Գումմայի պրեֆեկտուրայի գործարանում խախտվել է մեքենաներից մեկի դետալների տեղադրման գործընթացը, ինչի հետեւանքով արտադրանքի մեջ կարող էին ընկնել մանր մետաղական մասնիկներ: Հետկանչի է ենթակա միայն այս գործարանի արտադրանքը:

«Մենք հայցում ենք մեր սպառողների եւ գործընկերների ներողամտությունը պատճառված անհարմարության համար: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք արտադրանքի որակի հսկողությունը խստացնելու, նմանօրինակ իրավիճակների կրկնություն թույլ չտալու համար»,-ասված է արտադրողի մամուլի տեղակագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս