![](/banners/BeFunky-design.jpg)
«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել». Իրանի առողջապահության փոխնախարար
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006218.jpg)
Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ կորոնավիրուսի առկայության թեստը դրական արդյունք է տվել: Համապատասխան հայտարարությամբ պաշտոնյան հանդես է եկել փետրվարի 25-ին։
«Ցանկանում եմ հայտնել, որ ինձ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Երեկվանից ջերմություն ունեի, սկզբնական անալիզը դրական արդյունք է ցույց տվել»,-նրա խոսքը մեջբերել է ILNA գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: