Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանն ավելի քան 3 մլրդ դոլար գումարի պարտավորագրեր են կնքել պաշտպանության ոլորտում: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է փետրվարի 25-ին՝ ամփոփելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ կայացած բանակցությունների արդյունքները։

«Մենք ընդլայնում ենք մեր ռազմական համագործակցությունը: Մենք ավելի քան 3 մլրդ դոլար գումարի գործարք ենք կնքել: Հնդկաստանը կգնի AH-64E Apache ուղղաթիռներ, ինչպես նաեւ MH-60R Seahawk ծովային բազավորման ուղղաթիռներ»,-նշել է Սպիտակ տան ղեկավարը, որը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում: Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ը լավատեսությամբ է նայում Հնդկաստանի հետ առեւտրի շուրջ համաձայնության հասնելու հնարավորությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829