
Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքը

Նոր կորոնավիրուսով վարակման երկու հաստատված դեպք է առաջին անգամ գրանցվել Ավստրիայի արեւմուտքի Տիրոլ դաշնային երկրամասում: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է Ավստրիայի մամուլի գործակալությունը՝ վկայակոչելով Տիրոլի նահանգապետ Գյունտեր Պլատերին։Դա դարձել է Ավստրիայի տարածքում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Երկու վարակվածներն իրենք են դիմել բուժհաստատություն՝ բարձր ջերմությամբ: Նրանց վիճակը գնահատվում է որպես կայուն: Վարակվածներից մեկը, նախնական տվյալներով, ժամանել է Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային տարածաշրջանից, որտեղ նույնպես վարակման դեպքեր են գրանցվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: