![](/banners/BeFunky-design.jpg)
Վիետնամում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բոլոր 16 պացիենտները
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/1006170.jpg)
Բոլոր այն 16 պացիենտները, որոնք վարակվել էին CОVID19 նոր կորոնավիրուսով եւ գտնվում Էին Վիետնամի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում, ներառյալ երեք ամսական մի աղջնակ, լիովին ապաքինվել են: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է VNExpress պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը։
Վիետնամի առողջապահության նախարարությունը փետրվարի 25-ին հայտնել է, որ բոլոր 16 պացիենտները, որոնց մոտ հաստատվել էր նոր կորոնավիրուսով վարակվելը, ապաքինվել եւ դուրս են գրվել հիվանդանոցներից: Վիետնամում նոր վարակվածներ չեն գրանցվել փետրվարի 13-ից ի վեր, գրում է հրատարակությունը: Նշվում է, որ վերջին երկու պացիենտներից մեկը, որոնք դուրս են գրվել փետրվարի 24-ին եւ 25-ին, եղել է երեք ամսական մի աղջիկ՝ Վինֆուկի նահանգից, որը վարակվել էր իր տատիկից: Վերջինս շփվել էր վիետնամցի այն ութ մասնագետներից մեկի հետ, որոնք հունվարի 17-ին վերադարձել էին Չինաստանի Ուհան քաղաք գործուղումից, որտեղ նրանք պրակտիկա էին անցնում անցյալ տարվա նոյեմբերից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: