Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Իտալիայի հարավում. Tgcom24

Նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Պալերմոյում մի իտալուհու մոտ, որն այնտեղ է եկել Բերգամո հյուսիսային քաղաքից (Լոմբարդիայի մարզ): Այդ մասին վետրվարի 25-ին հայտնել է Tgcom24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հիվանդացածը վարակման ախտանշաններով Չերվելոյի հիվանդանոց է տեղափոխվել երկուշաբթի երեկոյան: Մարդիկ, որոնց հետ նա շփվել է, ենթարկվել են կարանտինի:

Վերջին տվյալների համաձայն, Իտալիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է  յոթի: Ներկայում հայտնի է Իտալիայում գրեթե 230 վարակվածների մասին, որոնց մեծամասնությունն ապրում է Լոմբարդիա եւ Վենետո հյուսիսային մարզերում, որտեղ հիվանդության տարածման տեղային օջախներ են առաջացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս