
ԱՄՆ-ում մինչև ապրիլի վերջը կսկսեն փորձարկել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը մտադիր է մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջն սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Այս մասին հայտարարել է այդ հիմնարկության տնօրեն Էնթոնի Ֆաուչին փետրվարի 24-ին The Wall Street Journal թերթի լրագրողների հետ կայացած հարցազրույցում։
Պատրաստուկը մշակել է Moderna դեղագործական ընկերությունը հիշյալ ինստիտուտի հետ համագործակցությամբ: Պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն տրվել էՖաուչիի ստորադրյալներին: Փորձարկումներին սկզբնապես կմասնակցեն 20-ից մինչեւ 25 կամավորներ, որոնք վարակված չեն եղել վիրուսով: Արդյունքները կարող են ստացվել հուլիսին կամ օգոստոսին: Ֆաուչին նշել է, որ պատվաստանյութը մշակվել է շատ արագ: Նրա խոսքով՝ նույնիսկ եթե առաջին փորձարկումները հաջողությամբ ավարտվեն, պատրաստուկը կարող է լայնորեն մատչելի լինել սոսկ հաջորդ տարի: Ինստիտուտի տնօրենն արձանագրել է, որ վիրուսի տարածումը տաք ամիսներին կարող է դանդաղել: «Պատվաստանյութի կրառումը վարակի տարածումը լիովին ճնշելու միակ միջոցն է,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: