Բաժիններ՝

Նյու Դելիում յոթ մարդ է զոհվել քաղաքացիության մասին նոր օրենքի պատճառով ընդհարումների ընթացքում

Նյու Դելիի հյուսիս – արեւելքում վերջին 24 ժամվա ընթացքում զանգվածային անկարգությունների եւ ընդհարումների հետեւանքով, որոնք տեղի են ունենում քաղաքացիության մասին օրենքում ուղղումների ուժի մեջ մտնելու ֆոնին, զոհվածների թիվը հասել է յոթի: Փետրվարի 25-ին այդ մասին հայտնել է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանության մի աղբյուր։

Ավելի վաղ NDTV հեռուստաալիքը տեղեկացրել էր հինգ սպանվածի մասին: Զոհվածների թվում է ստիկանության մի ավագ կոնստեբլ: Տասնյակ մարդիկ վերքեր եւ վնասվածքներ են ստացել: Նյու Դելիի՝ անկարգություններով բռնված հյուսիսարեւելյան շրջաններ են արագորեն ուղարկվում ռազմականացված ոստիկանության ստորաբաժանումներ, իշխանություններն այնտեղ արգելել են բոլոր զանգվածային միջոցառումներն ու ժողովները, փակ են դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները: Չեն աշխատում մետրոյի մի շարք կայարաններ: Քաղաքացիության մասին Հնդկաստանի օրենքի նոր խմբագրումը, որն արդեն սկսել է գործել, նախատեսում է Հնդկաստանի քաղաքացիության պարզեցված տրամադրում ոչ մուսուլմանների Հարավային Ասիայի մի շարք երկրներից՝ Պակիստանից, Աֆղանստանից եւ Բանգլադեշից, եթե նրանք հալածանքների են ենթարկվում հայրենիքում:

Ուղղումները չեն վերաբերում տարածաշրջանի մյուս երկրներին, այդ թվում՝ Նեպալին եւ Շրի Լանկային, ինչպես նաեւ մահմեդականներին: Օրենքը հարուցել է հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, թե այն խախտում է Սահմանադրությունը, որը հավասարություն է հռչակում բոլորի համար՝ անկախ կրոնից: Դեկտեմբերից ի վեր օրենքից դժգոհողները բողոքի ելույթներ են անցկացնում ամբողջ երկրում, որոնք հաճախ վերաճում են անկարգությունների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս