Բաժիններ՝

7 մահ Իտալիայում. կորոնավիրուսով գրանցված է վարակման 283 դեպք

Իտալիայում 2019-nCov կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 283-ի, ներառյալ մահվան ութ դեպքը: Այդ մասին փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին։

«Ընդամենն Իտալիայի տարածքում գրանցված է վարակման 283 դեպք, յոթ մահ, մեկ մարդ ապաքինվել է»,-ասել է Բորելին: Նա ճշտել է, որ հիվանդացածներն առավել շատ են Լոմբարդիայում՝ 212 մարդ, Վենետոյում՝ 38, եւ Էմիլիա-Ռոմանիեում՝ 23 մարդ: Բորելին հավելել է, որ վարակման աշխարհագրությունը ներառել է Տոսկանան, որտեղ երկու դեպք է հայտնաբերվել Ֆլորենցիայում եւ Պիստոյեում, եւ Սիցիլիան, որտեղ զբոսաշրջիկ է հոսպիտալացվել Լոմբարդիայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս