Բաժիններ՝

Կանարներում հարյուրավոր զբոսաշրջիկների են մեկուսացրել հյուրանոցում կորոնավիրուսի պատճառով

Իսպանիայի Սանտա Կրուս դե Տեներիֆեի նահանգի (Կանարյան կղզիներ) H10 Costa Adeje Palace հյուրանոցում գտնվող հարյուրավոր զբոսաշրջիկներ Covid-19 կորոնավիրուսի առկայության անալիզներ են տալիս: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի Sky News հեռուստաալիքը:

Ավելի վաղ հյուրանոցը մեկուսացրել էին այն բանից հետո, երբ իտալացի զբոսաշրջիկի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել: «Այն ամենն, ինչ մեզ ասացին. մնացեք ձեր տեղերում»,- մեջբերում է Sky News-ը հյուրանոցում գտնվող բրիտանացի զբոսաշրջիկի խոսքը: Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ չորսաստղանի հյուրանոցում, նախնական տվյալներով, մեկուսացված է մնացել շուրջ հազար հանգստացող:

Հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահին բժշկական ծառայություններն ստուգում են բոլոր նրանց, ովքեր կարող են շփված լինել վարակվածի հետ: Նաեւ նրա հետ եղել է մի կին, որն այժմ գտնվում է հսկողության տակ: Այդ միջադեպն Իսպանիայում կորոնավիրուսով վարակման երրորդ հաստատված դեպքն է, հիշեցնում է Sky News-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս