Բաժիններ՝

Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 977-ի

Հարավային Կորեան արձանագրել է COVID-2019 կորոնավիրուսով վարակման 84 նոր դեպք, եւս մեկ մարդ մահացել է, այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվն աճել է։

Ավելի վաղ Հարավային Կորեան համաճարակաբանական սպառնալիքի մակարդակը երրորդ «նարնջագույնից» բարձրացրել է մինչեւ չորրորդ «կարմիր» մակարդակ:

Տեգու քաղաքին եւ հարեւան Քենսան Փուքթոյի նահանգին բաժին է ընկնում երկրում վարակման արդեն 791 դեպք՝ ընդհանուր թվաքանակի ավելի քան 80 տոկոսը: Հարավային Կորեայի ավիաընկերություններն սկսել են ժամանակավորապես չեղարկել Տեգու եւ այնտեղից չվերթները: Երկրի նախագահ Մուն Չժե Ինը փետրվարի 25-ին այցելել է Տեգու եւ շտապ ֆինանսական օգնություն խոստացել տարածաշրջանին:

Նա իրադրությունը գնահատել է «չափազանց լուրջ» եւ հայտարարել է, որ անբավարար կլիներ քաղաքը «աղետի հատուկ գոտի» հայտարարելը: Այս պահին Տեգուն եւ Քենսան Փուքթոյի նահանգը հայտարարված են հատուկ համաճարակաբանական վերահսկողության տարածաշրջաններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս