![](/banners/BeFunky-design.jpg)
Չինաստանում կնոջ մոտ կորոնավիրուսը հաստատվել է ութ բացասական թեստից հետո. «Ժենմին ժիբաո»
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/virus-32.jpg)
Չինաստանում բժիշկները կնոջ մոտ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտորոշումը հաստատել են միայն իններորդ անգամ արյան մեջ նուկլեինաթթվի անալիզ վերցնելուց հետո: Այդ մասին փետրվարի 25-ին հայտնել է «Ժենմին ժիբաո» թերթը։
Հրատարակության տվյալներով՝ Տան ազգանունով 56-ամյա չինուհին ապրում է Չինաստանի Սիչուան հարավարեւմտյան նահանգի Անյուե գավառում: Երկար ժամանակ նա ամանեղեն լվացող է աշխատել նահանգի հարեւանությամբ գտնվող կենտրոնական ենթակայության Չունցին քաղաքի հյուրանոցներից մեկում: Որոշ ժամանակ առաջ հյուրանոցի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, ինչի հետեւանքով փետրվարի 2-ին կինը ենթարկվել էր կարանտինի:
Փետրվարի 7-ից մինչեւ 23-ն ընկած ժամանակահատվածում նրանից ութ անգամ նուկլեինաթթվի անալիզ են վերցրել, սակայն դրանք բոլորն էլ բացասական են եղել: Փետրվարի 24-ին, հիմնվելով կլինիկական ախտանշանների եւ հերթական թեստի արդյունքների վրա, բժիշկներն, այնուամենայնիվ, հաստատել են նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտորոշումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: