
Նոր կորոնավիրուսի համաճարակն աշխարհի երկրներում կտևի առնվազն մինչև հունիս. փորձագետ

COVID-19-ի (հիվանդություն, որը հարուցում է նոր տիպի կորոնավիրուսը) համաճարակն աշխարհի երկրներում կպահպանվի առնվազն մինչեւ այս տարվա հունիս: Այս կանխատեսումը մարտի 9-ին արել է ՉԺՀ-ի առողջապահության գործերի պետական կոմիտեի համաճարակի դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը։
«Ինչ վերաբերում է աշխարհի երկրներում համաճարակի ծավալմանը, ապա այն կտեւի առնվազն մինչեւ հունիս»,- Չինաստանի համաճարակաբանների խորհրդաժողովում նրա արած հայտարարությունը մեջբերում է «Ժենմին ժիբաո» թերթը:
«Ապագայում նոր տիպի թոքաբորբ հարուցող կորոնավիրուսի նկատմամբ համաճարակաբանական վերահսկողության միջոցառումների հանգուցային ասպեկտները ՉԺՀ-ից դեպքերի արտահանման կանխումից կվերաուղղորդվեն դեպի բերովի դեպքերի կասեցում»,-հավելել է Չժուն Նանշանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: