
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 14-ի. մեկ օրում 4 դեպք է գրանցվել

Ռուսաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվածության 14 դեպք: «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ մարտի 7-ին 4 նոր դեպք է գրանցվել:
Երեք դեպք գրանցվել է Լիպեցկում, մեկ դեպք՝ Սանկտ Պետերբուրգում: Վարակված բոլոր քաղաքացիները վերադարձել են Իտալիայից: Նրանք բոլորը հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում:
Կորոնավիրուսով վարակված անձնանց թվում կան Չինաստանի, Ռուսաստանի, Իտալիայի քաղաքացիներ: