
Սպանվել է Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող. «Ռազմինֆո»

razm.info. Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ մարտի 7-ին Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորում է ստացել, ապա հիվանդանոցում մահացել զինծառայող Ղարաև Էլթուն Էլման օղլուն (Qarayev Eltun Elman oğlu):
Նշվում է, որ միջադեպի վայր է գնացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը: Հավելենք, որ այդ ուղղությամբ վերջին 2 շաբաթվա ընթացքում սա ՊՍԾ-ի արդեն 3-րդ կորուստն է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։