
Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը

Աշխարհում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հատել է 100 հազարի շեմը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչի խոսքին:
«Աշխարհում արձանագրված է կորոնավիրուսով վարակման 101827 դեպք, մահացությունների թիվը 3484 է: Խոսքը դեկտեմբերի 31-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածի մասին է»,- նշել է Յազարևիչը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մայքլ Ռայանը հայտնել է, որ մինչև այս տարվա ամառ կորոնավիրուսի տարածումը կանխելը քիչ հավանական է: