Բաժիններ՝

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆոռնիայի ափերի մոտ

5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի արեւմուտքում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 06:59-ին: Էպիկենտրոնը գտնվում էր Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կմ արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը, Երկրաբանական ծառայության տվյալներով, 2,2 կմ խորության վրա էր:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,8:

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031