Չինաստանում հյուրանոցի փլվելու զոհերի թիվը հասել է 11-ի
Չինաստանում հյուրանոցի փլվելու զոհերի թիվը, հյուրանոց, որն օգտագործվում էր որպես այն անձանց կարանտինի վայր, որոնք սերտ շփում էին ունեցել COVID-19 կորոնավիրուսով վարակվածների հետ, ավելացել է մինչեւ 11, եւս 21 հոգի դեռեւս գտնվում է փլվածքների տակ, հաղորդել է «Ժենմին ժիբաո» թերթը։
Xinjia Express հյուրանոցի շենքը փլվել է մարտի 7-ին տեղական ժամանակով մոտավորապես 19:15-ին (Երեւանի ժամանակով 15:15-ին) Ցյուանչժոուի քաղաքայն օկրուգի Լիչենի շրջանում: Հյուրանոցը գտնվում էր վեցհարկանի շենքում եւ բացվել էր 2018 թվականի հունիսին, այնտեղ կար 80 համար: Նախնական տվյալներով՝ փլվածքների տակ է մնացել 71 մարդ՝ չհաշված այն ինը հոգուն, որոնց հաջողվել է ինքուրույն դուրս գալ:
Թերթի տվյալներով՝ մարտի 9-ի ժամը 14:00-ի (Երեւանի ժամանակով 10:00-ի) դրությամբ փրկարարներին հաջողվել է փլվածքներից դուրս բերել 50 մարդու, նրանցից 11-ը զոհվել է, եւս 21 մարդ տակավին մնում է փլվածքների տակ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: