Բաժիններ՝

ՌԴ-ի և Թուրքիայի զինվորականներն Անկարայում բանակցություններ կվարեն Իդլիբի շուրջ

Մարտի 10-ին Անկարայում Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ բանակցություններ կսկսվեն Սիրիայի Իդլիբի ապաէսկալացիայի գոտու իրադրության շուրջ: Այդ մասին ասված է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ մարտի 9-ին տարածված հայտարարության մեջ։

«(Իդլիբի վերաբերյալ) մոսկովյան հուշագրին համապատասխան, մարտի 10-ին Անկարայում բանակցություններ կսկսվեն Ռուսաստանի զինվորական պատվիրակության մասնակցությամբ»,-նշում է հաղորդագրության մեջ: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում M-4 ավտոմայրուղում համատեղ պարեկման մանրամասները, որի սկիզբը նախատեսված է մարտի 15-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031