ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել:
Առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել Պրետորիայում գնացքների բախման հետեւանքով:
Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին:
Գերմանիայի ոստիկանությունը երկրի արեւմուտքի Հեսենի դաշնային երկրամասում ձերբակալել է մի երիտասարդի, որին կասկածում են գերմանացի քաղաքական գործիչների եւ հանրաճանաչ անձանց վրա մի շարք ցանցահենային հարձակումների, ինչպես նաեւ նրանց անձնական տվյալների գողության մեջ:
Սև ծովում՝ Թուրքիայի Սամսուն քաղաքից 80 մղոն հեռավորության վրա, պանամական բեռնատար նավ է խորտակվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է ավարտել ռազմական այն գործողությունները, որոնցում իրենք բավականաչափ ֆինանսական ու ռազմական օգնություն չեն ստանում զարգացած մյուս երկրներից։
Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտ պայթել ու բռնկել է նավթատար մի նավ, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն մեկ մարդ:
Հնդկաստանում շուրջ 200 մլն մարդ է մասնակցում համազգային գործադուլին, որը հունվարի 8-ին սկսվել է մի շարք համազգային արհմիությունների ու ձախ շարժումների կոչով:
Հունաստանում ձյուն է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում։
Ինքնությունը չպարզված մի տղամարդ հարձակում է կատարել Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա, ինչի հետեւանքով վիրավորվել է 20 երեխա:
Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար Ջիմ Կիմի պաշտոնաթողությունն անակնկալ է դարձել աշխատակիցների համար:
Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են Պենտագոնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից:
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է բողոքի չարտոնված ակցիաների մասնակիցների համար պատասխանատվության միջոցները խստացնելու կառավարության պլանների մասին, բողոքներ, որոնք արդեն յոթ շաբաթ է, ինչ շարունակվում են Ֆրանսիայում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները:
Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը նշանակում է, որ Վաշինգտոնը փոխում է մարտավարությունն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, ինչպես նաեւ Իրանին հակազդելու հարցում:
ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով հունվարի 7-ին այցով ժամանել է Չինաստան:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հանդես է եկել ելույթով դիվանագետների առջև՝ անդրադառնալով ներգաղթյալների, ծայրահեղ ազգայնականության, բնապահպանական և համաշխարհային մի շարա այլ խնդիրների:
«Հայաստանն ու Վրաստանը շատ անելիքներ ունեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին, ամփոփելով 2018թ. հայ-վրացական հարաբերությունների համար և նախանշելով մյուս տարվա ուղենիշերը:
«ՀՀ քաղաքացիներին մոտ 18.000 տեղեկանք ենք տրամադրել: Այսինքն, Ռուսաստանում մեր հայրենակիցներն ավելի շատ են թոշակի գնում, քան Հայաստանում, սա, ցավոք, իրողություն է»:
Հանուն հավասարության Հնդկաստանում կանայք 630 կիլոմետրանոց կենդանի պատ են կազմել:
«Կարծում եմ` հարկ կա նաև, որպեսզի ՀՀ իշխանություններն ավելի ակտիվ զբաղվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմամբ, քանի որ դա առաջին հերթին հարկավոր է Հայաստանին»:
ԱՄՆ Հոլոքոստի հիշատակի թանգարանի աջակցությամբ շարունակվող «Վաղ ահազանգ» նախագիծի շրջանակներում հրապարակել է «Ցեղասպանություն իրագործելու ռիսկայնություն ունեցող երկրների ցանկը»։
Գիտական միտքն այսօր զարգացնում է նոր տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն միջուկային զենքի գաղտնի զարգացումը բացահայտելու հարցում: Այն կարևոր է միջազգային անվտանգության ապահովման համար:
Ամերիկյան ռազմական ռոբոտները փրկում են զինվորականների կյանքեր
Հայաստանն աշխարհում զբոսաշրջության լավագույն 15 վայրերից մեկն է
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի դատարանը մերժել է հայտնի դերասան Քեւին Սփեյսի միջնորդությունը՝ սեռական ոտնձգության գործով դատական լսումներին իր բացակայությունը թույլատրելի համարելու վերաբերյալ։
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ Վրաստանի օտարերկրյա զբոսաշրջության եկամուտը 2018 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով գերազանցել է 3 միլիարդ դոլարը: Դա, ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ վկայակոչելով վիճակագրական տվյալները, 485 միլիոնով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Վաշինգտոնի նկարազարդ աղբատար մեքենաները
«ԱՊՀ-ում, ինչպես տեսանք վերջին ամիսներին, Հայաստանն աջակիցներ չունի, ոչ մի հարցում Հայաստանի գործընկերները ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում չաջակցեցին Հայաստանի դիրքորոշմանը, բացահայտվեց, որ թեժ քննարկումներ են եղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ, այնինչ այդ պաշտոնը պատկանում էր Հայաստանին, և ըստ էության Հայաստանն այն կորցրեց»,- ասաց նա:
«Traveller»-ը կազմել է աշխարհի լավագույն օդանավակայանների ցանկը: Անցկացված հարցումների արդյունքում տարբեր անվանակարգերում ընտրվել են աշխարհի լավագույն օդանավակայանները: Ըստ ermenihaber.am-ի՝ ցուցան այսպիսին է. Բոլոր չափամիշներով ամենալավ օդանավակայանը կրկին ճանաչվել է Սինգապուրի «Չանգի» օդանավակայանը: Ամենահամալրված օդանավակայան է ճանաչվել Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանը: Գեղագիտական առումով առաջինը ճանաչվել է Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանը: Ներքին սպասարկման տեսանկյունից առաջինը Բութանի «Պարո» միջազգային օդանավակայանը: Աշխարհի ամենալավ վերազինված օդանավակայանը ճանաչվել […]