Եթովպիայում 50 մարդ է զոհվել երգչի սպանությունից հետո ծայր առած ընդհարումների ժամանակ
Առնվազն 50 մարդ է զոհվել Եթովպիայի Օրոմիայի նահանգում ծայր առած անկարգությունների ընթացքում, որոնք բռնկել են երաժիշտ եւ քաղաքական ակտիվիստ Հաակաալուու Հունդեսաայի սպանությունից հետո: Հուլիսի 1-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Ադամա քաղաքի (Օրոմիայի նահանգ) կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկին, հաղորդել է ընդհարումների ընթացքում ութ զոհվածների եւ 80 տուժածների մասին:
Ավելի ուշ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի է ունեցել երեք պայթյուն, զոհերի թվի եւ պատահարի այլ մանրամասնությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել: Հունիսի 30-ի առավոտվանից երիտասարդները մեծ խմբերով հավաքվել են Օրոմիայի նահանգի քաղաքներում եւ Ադիս Աբեբայում այն բանից հետո, երբ հայտնի է դարձել 36-ամյա Հաակաալուու Հունդեսաայի սպանության մասին:
Ցուցարարներն այրել են ավտոդողեր եւ վանկարկել հակակառավարական կագախոսներ: Մի քանի վայրերում տեղի են ունեցել անկարգություններ եւ ընդհարումներ ոստիկանության հետ: Реклама 12 Հաակաալուու Հունդեսաան, որը պատկանում է Եթովպիայում ամենամծաթիվ օրոմո ազգությանը, լայն հռչակ է ձեռք բերել այն բանից հետո, երբ հայտնվել է բանտում իր քաղաքական գործունեության համար: Ավելի ուշ նա մասնակցել է հակակառավարական բողոքներին, որոնք հանգեցրեցին երկրի ներկայիս վարչապետ Աբիյ Ահմեդի՝ իշխանության գլուխ անցնելուն: Միաժամանակ աճել է նրա՝ որպես երգչի ժողովրդականությունը: Հաակաալուու Հունդեսաային գնդակահարել են հունիսի 29-ի երեկոյան մայրաքաղաքի թաղամասերից մեկում: Ոստիկանությունը ձերբակալել է սպանության մի քանի կասկածյալների: Երգչի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին նրա հայրենի Ամբո քաղաքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: