Մեքսիկական քաղաքներից մեկի քաղաքապետին սպանել են՝ աշխատանքի գնալու ճանապարհին, պաշտոնն ստանձնելուց 1,5 ժամ հետո։ Այդ մասին հաղորդել է նահանգի դատախազությունը։
Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկացի գեներալներին 19 տարվա ներգրավվածությունից հետո Աֆղանստանում թալիբներին վերջնականապես պարտության չմատնելու համար: Թրամփն ասել է, որ գեներալներին տրվել են «այնքան գումարներ, որքան նրանք ցանկացել են», սակայն նա թերի է գնահատել իրականացրած աշխատանքը Աֆղանստանում:
«Հուսանք, որ Հայաստանին և Վրաստանին բավարարող որոշում կընդունվի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Վրաստանի կառավարության որոշմանը, համաձայն որի՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանումն արգելվելու է, որը Հայաստանում, ըստ որոշ գնահատականների, գնաճի կհանգեցնի:
Հարյուրավոր գերմանացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Անգելա Մերկելի անհատական տվյալները դարձել են հանրության սեփականությունը՝ քիբերհարձակման արդյունքում: Այս մասին հայտնել է գերմանական ARD հասարակաիրավական մեդիաընկերությունը:
Վերջին ամսվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել:
Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքի փլուզման ժամանակ մահացած բոլոր 39 անձանց ինքնությունը ճանաչվել է:
«Այս տարի շփման գծում իրավիճակը շատ ավելի հանգիստ է, բայց իհարկե, առանձին խախտումներ միշտ եղել են և երբևէ իսպառ չեն բացակայել»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան հարցի՝ այս տարի տոնական օրերին շփման գծում իրավիճակն ինչպիսի՞ն է, միջադեպեր գրանցվե՞լ են։
Վերջին ընտրություններն ԱՄՆ-ում արձանագրեցին քաղաքական նոր իրավիճակ: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անցումը դեմոկրատների վերահսկողության ներքո ստեղծեց բաժանված կառավարության քաղաքական համակարգ:
«Ասպարեզ» կայքը գրում է. Ամերիկայի Ծերակոյտը հաստատեց նախագահ Տանըլտ Թրամփի կողմէ առաջադրուած Լին Թրէյսիի թեկնածութիւնը՝ իբրեւ Հայաստանի մօտ Միացեալ Նահանգներու դեսպան: Հայ Դատի յանձնախումբին մօտիկ ծերակուտական Պապ Մենենտեզ այս առթիւ յայտնեց, որ ինք կ՛աջակցի այս թեկնածութեան, սակայն կ՛ակնկալէ սերտօրէն աշխատիլ տիկին Թրէյսիի հետ՝ կարենալ խրախուսելու համար Հայոց Ցեղասպանութեան անկեղծ ճանաչումը:
«Արևելյան Անատոլիայի արտադրողների միությունը» Թուրքիայի արևելյան 17 նահանգներից 2018թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 1 մլրդ 623 մլն դոլարի արտահանում է իրականացրել, որից 1 մլրդ 276 մլն-ը կազմել է արդյունաբերական արտադրանքները:
2018 թվականի 11 ամիսների տվյալների համաձայն՝ Թուրքիա մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը կազմել է 37 մլն 537.696: Ըստ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների՝ օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ աճել է 22.25 տոկոսով:
Մագնիտոգորսկում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 37-ի։
Իրանցի ռեժիսոր Քամալ Թաբրիզին, անդրադառնալով Իրանում թուրքական արտադրության սերիալների նկատմամբ հետաքրքրությանը, նշել է, որ դրանք ունեն բարձր դիտելիություն:
Հալեպի արեւելյան մասում շուրջ 900 բնակարան, որոնք վերականգնվել են կառավարական ծրագրի շրջանակներում, մատչելի կդառնան այն բնակիչների համար, ովքեր ավելի վաղ պատերազմի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները:
«ՀՀ նոր իշխանությունների օրոք կարիք կա հարաբերությունները հագեցնել բովանդակությամբ ՀՀ-ԵՄ համաձայնագրի միջոցով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ ամփոփելով 2018թ. ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար:
Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կավելանա 26 տոկոսով (417 լիրայով)։ 2019թ․ զուտ ամսական աշխատավարձը կկազմի 2․020 թուրքական լիրա կամ 388․4 դոլար։ Այս մասին որոշումը միաձայն ընդունվել է նվազագույն աշխատավարձ սահմանող հանձնաժողովի կողմից։
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բրիտանական «Գարդիան» թերթը 2018 թ. դեկտեմբերի 21-ի իր համարում բացահայտել է նորագույն ֆինանսական սկանդալը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերի վերաբերյալ:
Անցած մեկ օրվա ընթացքում երկու հազար սիրիացիներ են վերադարձել հայրենիք: Դա հետեւում է Փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի հրապարակված լրատվական տեղեկագրի տվյալներից:
2018 թվականի ընթացքում Վրաստանում քաղաքական տարբեր ուժերի և հանրության ուշադրության կենտրոնում էին երկրում տեղի ունեցող մի շարք ներքաղաքական գործընթացներ և դրանց արդյունքում կատարվող վերադասավորումները։
Ավստրալիայի իշխանությունները 2019 թվականի հունվարից մոնիթորինգի նոր մեթոդներ կսահմանեն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) նկատմամբ եւ կխստացնեն անվտանգության հսկողությունը` ի պատասխան դրանց օգտագործման առնչությամբ հասարակության մեջ առկա երկյուղներին:
Անցնող տարին Թուրքիայում բավական կարևոր և ուշագրավ իրադարձություններով լի տարի էր: Այն նշանավորվեց արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններով, արտակարգ դրության ռեժիմի չեղարկմամբ և այլախոհների նկատմամբ շարունակական հետապնդումներով ու ձերբակալություններով:
Թբիլիսիում պատրաստվում են լայնամասշտաբ ծառատունկ իրականացնել:
2018 թվականը Վրաստանի արտաքին քաղաքականության համար կայուն ակտիվության պահպանման տարի էր: Այս տարվա ընթացքում պաշտոնական Թբիլիսին ամրապնդեց գործընկերների հետ ունեցած համագործակցային հարաբերությունները և կարևոր ձեռքբերումներ գրանցեց մի շարք ուղղություններով:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը պատմանկան նոր նվազագույն ցուցանիշն է արձանագրել՝ կազմելով 43,8 տոկոս:
Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ վերջին շրջանում արցախաադրբեջանական սահմանին որոշ չափով նվազել է լարվածությունը, որի համատեքստում Ադրբեջանը համաշխարհային քաղաքականության մեջ Արցախի հարցում փորձում է դիրքավորվել՝ որպես ավելի «կառուցողական» կողմ։ Սակայն Ադրբեջանից հնչող հայտարարությունները և այնտեղ ընթացող ներքին քաղաքական քննարկումները լավատեսություն չեն հաղորդում։
Թուրքիայում ցմահ բանտարկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլահ Օջալանի փաստաբանները 2011թ.-ից մինչ օրս 775 անգամ դիմում են ներկայացրել թուրքական դատախազություն՝ իրենց պաշտպանյալի հետ հանդիպման թյուլտվություն ստանալու համար համար:
Ճապոնիայի իշխանությունների պաշտոնական վիճակագրության համաձայն, այս տարի երկրում դիտվում է ողջ պատմության ընթացքում բնակչության ամենազգալի բնական նվազումը։
Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրման հիմնադրամի (TEPAV) գնահատմամբ՝ Թուրքիան հետզհետե ավելի քիչ է հետաքրքրում արտասահմանցի ներդրողներին։
Նրա խոսքով` 2019-ին լուրջ հարցեր կան ծառացած ՀՀ իշխանությունների առջև հայ-ռուսական հարաբերություններում և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Թուրքիայում հեռարձակվող ընդդիմադիր հեռուստալիքներ համարվող Halk TV-ի և Fox TV-ի նկատմամբ պատիժ սահմանվել դրանց եթերով հեռարձակվող հաղորդումների ժամանակ հնչեցված «հակաիշխանական» արտահայտությունների համար: