Բաժիններ՝

Ճապոնիայում ԱՄՆ-ի ծովային հետեւակի ճամբարում կորոնավիրուսով վարակում են հայտնաբերել

Մեկ մարդ ք նոր կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ճամբարում՝ Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում: Հուլիսի 2-ին այդ մասն ասված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զորակազմի հրամանատարության Facebook-ի էջում:

«Հուլիսի 1-ին նոր կորոնավիրուսով վարակաման թեստը դրական արդյունք է տվել այն մարդու մոտ, որն առնչություն ունի ԱՄՆ-ի ծովային հետեւակի հետ եւ գտնվում է Օկինավայի պրեֆեկտուրայի «Մաքթյուրիուս» ճամբարում»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:

Նշված է, որ ախտահարվածն «Օկինավա է ժամանել հունիսի 19-ին եւ այս պահին մեկուսացված է»: Հունիսի 20-ին հաղորդվել է, որ մի քանի մարդ է կորոնավիրուսով վարակվել ԱՄՆ-ի Միսավա ավիաբազայում, որը գտնվում է Ճապոնիայի Աոմորիի հյուսիսային պրեֆեւտուրայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս