Օմանը սեպտեմբերին 10 տոկոսով կնվազեցին նավթի մատակարարումները
Օմանի նավթի նախարարությունը գնորդներին ծանուցել է, որ 2020 թվականի սեպտեմբերին նավթի մատակարարումների ծրագիրը կնվազեցվի 10 տոկոսով, քանի որ սուլթանությունը լիովին կատարում է նավթի հանույթի կրճատման՝ ՕՊԷՔ+-ի համաձայնագրի պայմանները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախարարության ներկայացուցիչը:
Օմանը շարունակում է կրճատել նաթի հանույթն ՕՊԷՔ+-ի համաձայնագրին համապատասխան: Օգոստոս – սեպտեմբերի համար Օմանի բաժնեմասը կազմում է օրական մինուս 161 հազար բարել, հիշեցրել է նա: Այսինքն՝ այդ ամիսներինն սուլթանության նավթի հանույթը պետք է բազային մակարդակից նվազի 18 տոկոսով՝ մինչեւ օրական 722 հազար բարել:
ՕՊԷՔ+-ի երկրների համաձայնությունն ուժի մեջ է մտել մայիսի 1-ին, այն ենթադրում է մայիս – հուլիսի ընթացքում դաշինքի երկրների կողմից հանույթի կրճատում օրական 9,7 միլիոն բարելով: Համաձայնությունները կգործեն երկու տարի, բայց 2020 թվականի օգոստոսից մինեչեւ դեկտեմբեր կրճատման է ենթակա արդեն օրական 7,7 միլիոն բարել, իսկ 2021 թվականի հունվարից մինչեւ 2022 թվականի ապրիլի վերջն՝ օրական 5,8 միլիոն բարել: Գործարքի պարամետրերը կարող են վերանայվել 2021 թվականի դեկտեմբերին: