Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը dpa գործակալությանը տված հարցազրույցում հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման օգտին։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը հայտնել է, որ Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև քննարկումները տեղի կունենան Մոսկվայում:
Դեկտեմբերի 27-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բաղդադի հատուկ հսկվող «կանաչ գոտում»՝ Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան մերձակայքում:
Թուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել:
Առնվազն 35 դպրոցական է տուժել դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի Հիմաչել Փրադեշ հյուսիսային նահանգում տեղի ունեցած վթարից, որտեղ շրջվել է դպրոցական ավտոբուսը:
Պայթուցիկ սարք է գործել Աթենքի կենտրոնի Կոլոնակիի շրջանում՝ Սուրբ Դիոնիսիոսի եկեղեցու մոտ:
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը հունվարի առաջին կեսին կուղեւորվի Պեկին՝ առեւտրական բանակցություններ վարելու Չինաստանի պաշտոնյաների հետ:
Ճապոնիայում հանցավոր սինդիկատի անդամը եւ նախկին ներդրումային խորհրդատուն մահապատժի են ենթարկվել երկու մարդու սպանության համար, որոնք կատարվել են երեսուն տարի առաջ, ընդամենը 2018 թվականին երկրում ի կատար է ածվել մահվան 15 դատավճիռ:
Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները որոշում են ընդունել՝ փոխել Կրակատաու ժայթքող հրաբխի շրջանում ինքնաթիռների թռիչքների երթուղիները՝ հանրանավերն ուղարկելով անվտանգ գոտիներ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաքում ԱՄՆ-ի զինծառայողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում դուրս բերել իր զորքերը Մերձավոր Արեւելքի այդ երկրից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 26-ին Իրաք կատարած այցի ընթացքում հայտարարել է, թե չի պատրաստվում շտապել Միացյալ Նահանգների նոր պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածություն առաջադրելու հարցում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Գերմանիա՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազա:
Բրիջիտ Բարդոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին քննադատել է որսորդության ոլորտում նրա քաղաքականության համար՝ հայտարարելով, թե երկիրը վերածվել է «զվարճանքների կենտրոնի», որտեղ սպանում են կենդանիներին:
«Հայաստանի դիվանագիտության խնդիրն է՝ ակտիվորեն առաջ մղել սեփական օրակարգը, եթե այն տարբերվում է ադրբեջանական օրակարգից, այլապես կարող է տպավորություն ստեղծվել, թե հայկական կողմը դեմ չէ նույնիսկ որոշ հարցերում ադրբեջանական մոտեցումներին»:
Բրիտանական Guardian պարբերականը «2018թ.՝ ավտոկրատների տարի» վերնագրով հոդված է հրապարակել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարողացել են հաջողությամբ հետ մղել զինված ուժերի Գլխավոր շտաբի վրա իրականացված կիբերհարձակումը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ռուսաստանի Դաշնություն:
Ազգային անվտանգության հարցերով Միացյալ Նահանգների նախագահի օգնական Ջոն Բոլթոնը Նոր տարուց հետո կայցելի Թուրքիա:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հակադրվել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իրենք հաղթանակ են տոնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Լիբանանի իշխանությունները մտադիր են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բողոք ներկայացնել՝ կապված այն փաստի հետ, որ իսրայելական ինքնաթիռները Սիրիային հարվածներ հասցնելու նպատակով ներխուժել են իրենց երկրի օդային տարածք՝ վտանգ ներկայացրելով ուղևորափոխադրող օդանավերի համար:
Ճապոնիայի կառավարությունը դեկտեմբերի 26-ին հայտարարել է Կետորսության միջազգային հանձնաժողովից դուրս գալու մասին՝ դրանց առեւտրային որսն արդեն եկող տարվա հուլիսին վերսկսելու համար:
Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեն տապալել է «Վրաստանի հայրենասերների դաշինք» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Էմզար Կվիցիանիի նախաձեռնությունը՝ Վրաստանում մուսուլմանական հագուստ՝ չադրա, նիքաբ եւ բուրկա կրելու արգելք սահմանելու մասին։
Ադրբեջանում դատական համակարգից հեռացվել է ավելի քան 120 դատավոր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին շրջանում տարբեր գնահատականներ են հնչում: Ինչպիսի՞ն է բանակցային գործընթացը այս պահին, ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի լավատեսական սպասումները, ինչպիսի՞ դիրքորոշում ունի հայկական կողմը:
Իսրայելի Կնեսետը վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ, որում չեղարկվել է այն անձանց վաղաժամկետ ազատման իրավունքը, որոնք դատապարտվել են ահաբեկչական գործունեություն իրականացնելիս սպանության կամ սպանության փորձի համար:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեկտեմբերի 26-ին պաշտոնապես հայտարարել է երկրում ռազմական դրության գործողության դադարեցման մասին։
Սիցիլիայի արեւելքում ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 28-ի:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին դեկտեմերի 26-ին Քաբուլ կատարած այցի ժամանակ հայտնել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ իրանական կողմի ունեցած բանակցությունների մասին:
Ռուսաստանի Արտաքին գործերի նաժարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում բրիֆինգի ժամանակ մեկնաբանել է 2019թ. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է rusarminfo.ru-ն։
Թուրքան զինտեխնիկա է ուղարկել Սիրիա: Դեկտեմբերի 25-ի երեկոյան նկատվել է, թե ինչպես են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգից տանկերով բեռնված բեռնատար մեքենաները հատում թուրք-սիրիական սահմանը: