Բաժիններ՝

Աֆղանստանում երկու սահմանապահ է զոհվել թալիբների գրոհի հետևանքով

Սահմանապահ ոստիկանության երկու աշխատակից զոհվել եւ եւս ինը տուժել են Աֆղանստանի արեւելքի Նանգարհար նահանգի հսկիչ-անցակետերում «Թալիբան» արմատական շարժման զինյալների գրոհի հետեւանքով:

«Երկու զինծառայողներ սպանվել են, եւս ինը վերքեր ստացել (երկու) հսկիչ անցակետերի վրա գրոհի հետեւանքով… Նանգարհարի նահանգում տեղական ժամանակով ժամը 02:00-ին (Երեւանի ժամանակով հուլիսի 2-ին ժամը 01:30-ին)»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել է նահանգապետի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ զինյալները նաեւ մեծ վնասներ են հասցրել, բայց չի նշել կոնկրետ թվերը: 1TV հեռուստաալիքի տվյալներով՝ բախման ընթացքում սպանվել է տասը զինյալ: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման զինյալների դիմակայություն, որն ավելի վաղ զգալի տարածքների էր տիրում երկրի գյուղական շրջաններում եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա:

Նաեւ երկրի տարածքի վրա ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը: Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի գծով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս