Վրաստանում վերջին մեկ ամսվա ընթացքում խոզագրիպի (H1N1 վիրուսի) զոհ է դարձել 13 մարդ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է ուղղումները ֆինանսների մասին օրինագծում, որոնք սահմանափակում են առանց հատուկ պայմանագրի Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստման ծախսերը:
Էրիկ Չունինգը նշանակվել է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քեւին Սուինիին:
Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձեւ առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը Չինաստան ուղեւորության ընթացքում այցելել է մի շարք արդյունաբերական օբյեկտներ:
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ եթեր կհեռարձակվի հայկական հեռուստաալիք, որը կլինի «Լույս» թերթի համանուն TV-ն:
Փհենյանի դպրոցականները քաղցր նվերներ են ստացել ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի ծննդյան օրվա առթիվ:
Կանադական «Arton Capital» ընկերությունը կազմել է «Global Passport Power Rank» զեկույցը։ Դրանում ներկայացվել է տարբեր երկրների անձնագրերի ցանկը ըստ այն չափանիշի, թե քանի երկիր կարելի է այցելել տվյալ երկրի անձնագրով առանց վիզայի կամ սահմանին վիզա ստանալով։
ՄԱԿ-ն առաջիկա օրերին կգտնի երկիր, որն ապաստան կտա Թաիլանդում գտնվող 18-ամյա աղջկան Սաուդյան Արաբիայից, որն իր ընտանիքից փախել է իր կամքին հակառակ ամուսնացնելու փորձերի պատճառով:
«Ղարաբաղյան հակամարտությունում դիվանագիտական պարտություններից խուսափելու համար ՀՀ իշխանությունները պետք է համագործակցեն գործընկերների հետ, ոչ թե նրանց մղեն վերջին պլան և անարգեն, ապա ինչ-որ բաներ պահանջեն»:
Թուրքիայում 11-րդ դասարանի աշակերտը կրակել է ուսուցչի վրա:
Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Քրիս Գրեյլինգը հայտարարել է դրոններից օգտվելու կանոնների խստացման մասին, ինչի պատճառը Լոնդոնի Գաթվիք օդանավակայանի աշխատանքի բազմակի խախտումներն են:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ կմեծացնի Իրանի նկատմամբ ճնշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին անվանում է Մայք:
Պոլսահայ համայնքի ակտիվ գործիչներից Նազարեթ Դավիթյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Ստամբուլի Բաքըրքոյ շրջանում գտնվող Տատյան փողոցից անհետացել է փողոցի «Տատյան» անունը մատնանշող ցուցանակը և դրա փոխարեն «Մաբեթ» գրառմամբ նոր ցուցանակ է հայտնվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ելույթի ժամանակ հնչեցրած Իզմիրի մասին բանաստեղծության տողերը բուռն քննարկումների տեղիք են տվել Հունաստանում:
Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումները նոյեմբերի դադարից հետո:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) անշրջելի գործընթաց է:
Գորի քաղաքի (Ստորին Քարթլիի տարածաշրջան) «Գորմեդի» կլինիկայում մահացել է 35-ամյա մի կին, ենթադրաբար, H1N14 գրիպի վիրուսի բարդացումների հետեւանքով:
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի:
Թուրքիան վախենում է, որ ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրս գալուց հետո, Սիրիայում գտնվող ԱՄՆ 22 ռազմաբազաները կարող են օգտագործվել այնտեղ գտնվող քրդերի կողմից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը:
Անհայտ անձինք հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջամետ կուսակցության Բրեմենի բաժանմունքի ղեկավար Ֆրանկ Մագնիցի վրա եւ նրան գլխի լուրջ վնասվածք հասցրել:
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:
ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով դավադրություններ կազմակերպելու համար:
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը չի սպասելու Եվրոպայի կողմից հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծմանը եւ կշարունակի աշխատել իր ավանդական գործընկերների հետ, որոնք են՝ Հնդկաստանը, Չինաստանը եւ Ռուսաստանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել:
Առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել Պրետորիայում գնացքների բախման հետեւանքով:
Հունվարի 8-ին Թուրքիա է մեկնել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակություն: Վերջինիս կազմում ընդգրկված են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, զինուժի գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանդորֆը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին: