Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան նավթաշուկայում գնային պատերազմով է սպառնացել հանձնառությունները չկատարելու պատճառով

Սաուդյան Արաբիան սպառնացել է նավթաշուկայում գնային պատերազմ բորբոքել, եթե ՕՊԷՔ+-ի համաձայնագրի անդամները չփոխհատուցեն արդյունահանման կրճատումների ծավալները, որոնց գծով պարտավորությունները նրանք ավելի վաղ չեն կատարել:

Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով պատվիրակներին: Նրանց խոսքով՝ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը շաբաթական ուղերձում վերջանագիր է առաջադրել՝ Անգոլային եւ Նիգերիային խնդրելով ներկայացնել լրացուցիչ կրճատումների վերաբերյալ մանրամասն պլաններ, որոնք կփոխհատուցեն իրենց կողմից չկատարված պարտավորությունները համաձայնագրի գործողության առաջին ամիսներին:

ՕՊԷՔ-ի փաստական առաջնորդի կոշտ դիրքը կարող է նոր խնդիրների հանգեցնել Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում: Դա տեղի է ունենում այն բանից մի քանի ամիս անց, երբ Սաուդյան Արաբիան նավթի շուկայում իր վաղեմի դաշնակցի՝ Ռուսաստանի, դեմ գնային պատերազմ էր մղում այն բանի շուրջ տարաձայնությունների պատճառով, թե ինչպես նավթն ապահովեն համաշխարհային շուկաները կորոնավիրուսի տարածման ժամանակ:

Այդ որոշումը, որն ընդունվել է մարտի սկզբին, առաջացրել է նավթի գների արագ փլուզում, որոնք 25 տոկոսով ընկան ԱՄՆ-ում՝ մինչեւ 2016 թվականից ի վեր ամենացածր մակարդակ:

Կտրուկ սնանկացումն ստիպեց Սաուդյան Արաբիային, Իրաքին, Նիգերիային եւ մյուս նավթարդյունահանող երկրներին՝ մտածել բյուջեի կրճատման մասին այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի արտադրողներն սկսեցին կրճատել իրենց ծախսերը: Ապրիլին սաուդցիները եւ ռուսաստանցիները լուծեցին իրենց տարաձայնությունները՝ միանալով գների բարձրացման համար 10 տոկոսով արտադրության կրճատման նպատակով 23 երկրների ջանքերին: Դաշինքը համաձայնագիրը երկարացրել է հունիսի 6-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս