Բաժիններ՝

Մոնղոլիայում ժանտախտի բռնկում է արձանագրվել

Մոնղոլիայի իշխանությունները վերջին օրը ժանտխատով հիվանդանալու երկու դեպք են արձանագրել երկրի արեւմտյան մասում: Հուլիսի 2-ին այդ մասին հաղորդել է Montsame գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել Խվոդ այմակում (վարչա-տարածքային միավոր՝ համարժեք նահանգին – ծանոթ. խմբ.): Մեկի մոտ հիվադնության թոքային ձեւն է:

Այմակի տարածքում կարանտին է սահմանված, ավտոտրանսպորտի մուտքը տարածաշրջան, ինչպես նաեւ ելքը ժամանակավորապես դադարեցված են: Տեղի համաճարակաբանական ծառայությունը ձեռնամուխ է եղել ստուգման՝ ժանտախտով հիվանդանալու հնարավոր լրացուցիչ դեպքերի հայտնաբերման եւ դրա տարածման ռիսկի կանխարգելման նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս