
Կորոնավիրուսի դեմ ամերիկյան ՌՆԹ-պատվաստանյութն անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլերը

Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները: Փորձերը հաստատել են, որ այն մարդու մարմնին հարկադրում է արտադրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, գրում են գիտնականները medRxiv էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում:
«Մեր կլինիկական փորձարկումների արդյունքները մեծապես հուսադրում են: Դրանք վկայում են, որ անհրաժեշտ է արագացնել մշակման հաջորդ փուլերը եւ հնարավորինս արագ սկսել պատվաստանյութի փորձարարական արդյունաբերական արտադրությունը՝ կանխելու համար կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը»,- գրում են գիտնականները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: