Բաժիններ՝

Իրանում մեկնաբանել են Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

Թեհրանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ ապակառուցողական են, այսպես թե այնպես դրանք դատապարտված են ձախողման: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

Նրա խոսքով՝ Իրանի եւ Սիրիայի, ինչպես նաեւ Լիբանանի տնտեսական փոխգործակցությունը հարվածի տակ դնելը խոսում է այդ երկրների «հարաբերությունների խորության» անըմբռնողության մասին: Մեկնաբանելով «Կեսար» օրենքը՝ պաշտոնյան նշել է, որ պատժամիջոցներն անօգուտ են, դրանցում ոչ մի նոր բան չկա:

«Համոզված ենք, որ դրանք ձախողման կենթարկվեն նաեւ այս անգամ: Մենք ամերիկյան այս օրենքը համարում ենք ոչ կառուցողական եւ այն դիտում որպես միջամտություն (Սիրիայի գործերին). դատապարտում ենք այն»,-ասել է Ռաբիին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան օրենքը, որը հայտնի է որպես «Կեսար», ստորագրել է 2019 թվականի վերջին: Այն ուժի մեջ է մտել հունիսի 1-ին եւ ներառում է պատժամիջոցներ, որոնք վերաբերում են գործնականում Սիրիայի տնտեսության բոլոր ոլորտներին:

Պատժամիջոցների ցուցակն ընդլայնվել է հունիսի 17-ին. ռեստրիկցիայի ներքո հայտնվել են 14 մարդ, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, եւ նրա քույրը՝ Բուշրան, ինչպես նաեւ 21 կազմակերպություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս