Մահապատժի ենթարկվածները Մյանմայում խարդախության կենտրոնների և անօրինական խաղատների գործունեություն ղեկավարող Մին սինդիկատի անդամներ էին։ Սա առաջին դեպքն է, երբ Չինաստանում նման գործով մահապատիժ է կիրառվում։
Մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները տարածաշրջանից դուրս գտնվող որոշակի ուժերի անօրինական միջամտության արդյունք են: Իսրայելական ռեժիմը փորձում է թուլացնել տարածաշրջանի երկրները՝ տարբեր սխեմաների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել չանհանգստանալ արհեստական ինտելեկտի՝ մարդկանց փոխարինելու հնարավորության համար։
Նրանք քննարկել են նաև տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար համատեղ աշխատանքը՝ գլոբալ անվտանգության մարտահրավերների պայմաններում, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության շարունակականությունը։
TRIPP-ը լավ մշակելուց հետո, կարող է լավը լինել. հզոր իշխանություն է պետք. Արտակ Զաքարյան
Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն ցանկանում է ապավինել սահմանադրության 49.3 հոդվածին, որը թույլ է տալիս օրինագծերն ընդունել՝ շրջանցելով խորհրդարանը: Այսպիսով Լեկորնյուն փորձում է վերջապես ընդունել 2026 թվականի պետական բյուջեն՝ քաղաքական ուժերի միջև շարունակվող անհամաձայնությունների ֆոնին, գրում է РИА Новости-ն:
«Տարօրինակ է լռությունը, երբ սպասում ես, որ ինչ-որ մեկը խոսի, այնպես չէ՞»,- ԵԽԽՎ լիագումար նիստի իր ելույթը նման հռետորական հարցով սկսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը մի քանի վարկյան լռությունից հետո՝ դիմելով նիստին ներկա պատվիրակներին։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական հանձնաժողովի անդամները քննարկում են նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է ТАСС-ը:
ԱՄՆ-ն կարող է հարված հասցնել Իրանին, սակայն Թեհրանն այժմ ավելի լավ է պատրաստ դրան, քան 2025 թվականի: Այս մասին ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը հանդիսանալ որպես միջնորդ Վաշինգտոնի և Թեհրանի միջև՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։
Դոլարը գտնվում է ցածր մակարդակի վրա՝ ԱՄՆ տնտեսության մեջ առկա խնդիրների պատճառով, որոնք կառավարությունը չի կարողանում լուծել:
Մոսկվան համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքին՝ մինչև փետրվարի 1-ը ձեռնպահ մնալ Ուկրաինային հարվածներ հասցնելուց՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի օդային տարածքը բացելու մասին կարգադրել է հունվարի 29-ին՝ երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
Նա զգուշացրել է, որ Եվրոպայի համար ամերիկյան «անվտանգության հովանոցը» չի կարող դիտվել որպես մշտական։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «հսկայական ռազմանավատորմ» է ընթանում Իրանի կողմը:
Ամերիկյան CNN-ը գրում է, որ հասկանալի չէ, թե արդյոք Թրամփն ունի ինքնաթիռների վկայականը չեղարկելու իրավական լիազորություններ։ Սպիտակ տունը որևէ հրամանագիր չի հրապարակել կանադական ինքնաթիռների վերաբերյալ:
ԱԳ նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն դիմում է շանտաժի և հարկադրանքի՝ փորձելով ստիպել այլ պետություններին միանալ Կուբայի շրջափակմանը, հակառակ դեպքում՝ սպառնալով սահմանել կամայական և անարդար մաքսատուրքեր։
Վլադիմիր Զելենսկին անհավանական է համարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար Մոսկվա մեկնելը: Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն:
Արտգործնախարար Ուինսթոն Փիթերսն ընդգծել է, որ Նոր Զելանդիան կաջակցի կազմակերպությանը, բայց չի միանա Խաղաղության խորհրդին
ԵՄ Խորհուրդն ընդունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշում
#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ. #ՈՒՂԻՂ
Ինչ-որպահի Բրյուսելը սկսում է ցանկացած թեկնածու երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքականության հետ, որը ներկայումս բացահայտ հակառուսական է:
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի մասին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ
նախարարը։
Էստոնիայի ԱԳ նախարարի գրառմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Այսօր արդեն Կալիֆոռնիայի նահանգապետը հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյայի տեսանյութի հրապարակումից հետո, կադրում հայտնված խմորեղենի արտադրամասերից մեկի վաճառքը մոտավորապես 30% կրճատվել է
Իրանն արձագանքել է, որ պատրաստ է հարցը լուծել բանակցային ուղով, սակայն հավասար հիմունքներով և միշտ պատրաստ է պաշտպանվել:
Գերմանիայի կառավարությունը առաքելությունը սկսել է 2015 թվականին, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերահսկողություն էր հաստատել Սիրիայի և Իրաքի որոշ հատվածների նկատմամբ։
Ռուսաստանն ու Ուկրաինան հունվարի 29-ին նաև փոխանակել են պատերազմում զոհված զինվորների մարմինները։