Մահացել է հայտնի փիլիսոփա, սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը

96 տարեկանում մահացել է գերմանացի հայտնի փիլիսոփա, սոցիոլոգ Յուրգեն Հաբերմասը։ Այս մասին հայտնում է Welt-ը։ Գիտնականի մահը վրա է հասել այսoր` մարտի 14-ին։

Նա ծնվել է 1929 թվականի հունիսի 18-ին Դյուսելդորֆում։ Ցյուրիխում, Բոննում նա 1949-1954 թվականներին ուսումնասիրել է փիլիսոփայություն, պատմություն, հոգեբանություն, գերմանական գրականություն ու տնտեսագիտություն։

Նա դասախոսել է Հայդելբերգի, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքների համալսարաններում, եղել է Մաքս Պլանկի անվան ինստիտոտի տնօրենը։

Յուրգեն Հաբերմասը համարվում է փիլիսոփայության ֆրանկֆուրտյան դպրոցի ականավոր ներկայացուցիչներից, 20-րդ դարի երկրորդ կեսի հասարակական-քաղաքական բնագավառի առավել ազդեցիկ մտածողներից մեկը, որը ստեղծել է հաղորդակցական գործողության բաղադրույթը (կոնցեպցիան) և դիսկուրսի բարոյագիտությունը։ Նա հայտնի է ընդարձակ աշխատություններով, որոնցից մեկը՝ «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը:

Նրա՝ «Հանրայնության կառուցվածքային փոփոխությունը: Հետազոտություններ բուրժուական հասարակության կատեգորիայի շուրջ» գիրքը թարգմանվել է հայերեն, թարգմանիչը է Հրաչյա Ստեփանյանն է։

Հաբերմասին բնորոշում են որպես Գերմանիայի գլխավոր փիլիսոփա, Կանտի ժառանգորդ, Կարլ Մարքսի ցասման, իրականության ֆրոյդյան ըմբռնման, ամերիկյան պրագմատիզմի հստակության ականավոր ջատագով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031