Հորմուզի սահմանափակումը արդեն իսկ թանկացրել է նավթը ու ստիպել է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել

«Իրանն այսօր» թելեգրամյան լրատվականը գրում է. «Ուրբաթ օրն ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Պարսից ծոցի հյուսիսում ընկած Խարգ կղզում, որը պատկանում է Իրանին։ Այս կղզին կարևոր նավթային ենթակառուցվածքներ ունի, և իրանական նավթի արտահանման 90%-ն այստեղով է իրականացվում։

ԱՄՆ-ից հայտարարել են, որ իրենք այնտեղ թիրախավորել են ոչ թե նավթային, այլ ռազմական ենթակառուցվածքները, մասնավորապես` հրթիռների և ծովային ականների պահեստներ։

Բայց ինքնին այս կղզուն հարվածը նաև ազդանշան է Իրանի համար, որ կարող է ընկալվել Հորմուզի նեղուցը սահմանափակելու պատասխանը, և հետագայում կարող են թիրախավորել նաև իրանական նավթային ենթակառուցվածքները։

Հորմուզի սահմանափակումը արդեն իսկ թանկացրել է նավթը ու ստիպել է ԱՄՆ-ին միջոցներ ձեռնարկել (օրինակ, թեթևացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները): Իսկ Իրանի նավթային ենթակառուցվածքին հարվածելը կարող է ավելի խորացնել նավթային ճգնաժամը, այդ թվում, բնականաբար, հենց Իրանի համար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031