Թուրքիան մտահոգվում է, որ Իսրայելը «նոր ցեղասպանություն կիրականացնի» Լիբանանում. Ֆիդան
Թուրքիան շաբաթ օրը «խոր անհանգստություն» է հայտնել Լիբանանին Իսրայելի հասցրած շարունակական հարվածներից՝ երկյուղելով, որ նա «կարող է նոր ցեղասպանություն իրականանցնել» «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի պատրվակով, տեղեկացրել է AFP-ն։
«Մենք բացահայտ մտահոգված ենք նրանով, որ (Իսրայելի վարչապետ Բենիամին) Նեթանյահուն շարժվում է դեպի նոր ցեղասպանություն՝ «Հեզբոլլահի» դեմ պայքարի պատրվակով,- մամուլի ասուլիսում ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։- Միջազգային հանրությունը պետք է որքան հնարավոր է շտապ միջոցներ ձեռնարկի այն հանցագործությունների հետ կապված, որոնք շարունակում է կատարել Իսրայելը»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաեւ «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։



