Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ընկերությունների օբյեկտներին, եթե հարվածեն երկրի էներգետիկ օբյեկտներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ընկերությունների օբյեկտներին, եթե թիրախավորվի իր երկրի էներգետիկ ենթակառուցվածքը, հաղորդել է YCJ-ը։

«Եթե իրանական օբյեկտները գրոհի ենթարկվեն, մեր ուժերը կհարվածեն տարածաշրջանում գտնվող ամերիկյան ընկերությունների օբյեկտներին կամ այն ​​ընկերություններին, որոնցում Միացյալ Նահանգները բաժնեմաս ունի»,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Նա ավելացրել է, որ երկիրը «զգուշությամբ կգործի՝ հոծ բնակեցված տարածքների դեմ պատասխան հարվածներից խուսափելու համար»։

Արաղչին նաևհայտնել է, որ քանի դեռ «Հորմուզի նեղուցը բաց է մնում», Իրանը թույլ չի տա «թշնամիների և նրանց դաշնակիցների լցանավերին և նավերին» անցնել այդ նեղուցով։

Համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսը գալիս է Հորմուզի նեղուցով, որը ռազմավարական ջրային ուղի է և կապում է Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսի հետ։

Տեսանյութեր

Լրահոս