Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ այն պայմաններում, երբ Վաշինգտոնի կողմից պատերազմ եւ տնտեսական ճնշում է պարտադրվում:
Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից:
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան օգոստոսի 29-ի առավոտյան ընդունել է երկրի պաշտոնաթող եղած վարչապետ Ջուզեպե Կոնտեին եւ նրան հանձնարարել՝ կազմել նոր ազգային կառավարություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:
Ռուսաստանում կայացած «Միջազգային ավիատիեզերական սրահ» (МАКС-2019) ցուցադրության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հետաքրքրվել է, թե ի՞նչ արժե ռուսական արտադրության «Aurus» լիմուզինը, որից ունի նաև Պուտինը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կատարել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության վերանայում, որը, 2019 ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեին համապատասխան, կազմում է 250 միլիոն դոլար:
Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը, ինչպես նաև ԱՄՆ-ի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ջոզեֆ Դանդորֆը մամուլի ասուլիս են տվել, որի ընթացքում անդրադարձել են Թուրքիայի հետ ունեցած խնդիրներին՝ կապված նոր սերնդի F-35 կործանիչների հետ։
Հոնկոգի ոստիկանությունն առաջին անգամ արգելել է բողոքի զանգվածային ակցիաները, որոնք առաջիկա շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, պատրաստվում էին անցկացնել Հանուն մարդու քաղաքացիական իրավունքների ճակատ կազմակերպությունը:
Լեհաստանի մայրաքաղաքում բնապահպանական ճգնաժամ է առաջացել կոլեկտորների խափանման պատճառով, որոնք կենցաղային հոսքերը դուրս էին բերում դրանց մաքրման համակարգ, մարդու կենսագործունեության այդ թափոնները լցվել են Վիսլա գետը։
Ամազոնիայում կրակի ընդգրկուն օջախները «լրացուցիչ սթրես են դարձել Երկրագնդի կլիմայի եւ բնական միջավայրի համար Արկտիկայում հունիսյան եւ հուլիսյան հրդեհներից հետո»:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը միջուկային տերությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում անցկացնել Նուր Սուլթանում եւ քննարկել միջազգային անվտանգության խնդիրները։
Եվրոպական երկրները պետք է համոզեն ԱՄՆ-ին վերականգնել նավթային պատժամիջոցների բացառությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը պահպանելու համար:
Կոշիկի արտադրության 200-ից ավելի ընկերություններ նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չինական ապրանքների նոր մաքսեր չսահմանելու խնդրանքով, որոնք պետք է ուժի մեջ մտնեն սեպտեմբերի 1-ին:
Նյու Յորքի նահանգից դեմոկրատ սենատոր Քիրսթեն Ջիլիբրանդը հրաժարվել է ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման իրավունքի համար հետագա պայքարից:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում օգոստոսի 28-ին արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել «Դորիան» փոթորկի մոտենալու պատճառով:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում զետեղված հանրագիրը, որով պահանջվում է թույլ չտալ Համայնքների պալատի աշխատանքի կասեցում, օգոստոսի 29-ին գերազանցել է 1 մլն ստորագրության նշագիծը:
Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից խորհրդարանի աշխատանքի դադարեցումը սեւ օր կդառնա բրիտանական ժողովրդավարության համար:
«Ինչպես է հեղափոխությունը հեղինակություն վայելում, երբ ԱՄՆ-ը կրճատում է աջակցությունը ԼՂ-ին, էականորեն ավելացնում Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը։ Սա արդյո՞ք հեղինակության մասին է խոսում։ Այս ամենից հարցեր են առաջանում թե Ռուսաստանում, թե Արևմուտքում»։
2019 թ. օգոստոսի 15-ին քսան ամերիկահայ կազմակերպությունների համախմբումը հայտարարեց «Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի» ձևավորման մասին:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը նամակ է ուղարկել Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն, որում անհամաձայնություն է հայտնել Համայնքների պալատի աշխատանքը կասեցնելու Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշմանը:
Ուկրաինան ուրախ կլինի Դոնբասի հակամարտության կարգավորման «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու համար:
Վրաստանի ազգային բանկի ղեկավար Կոբա Գվենեթաձեն հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով։
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության պատգամավորները եւ մյուս կուսակցություններից նրանց գործընկերները օգոստոսի 28-ին քննադատության են ենթարկել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ, ինչպես նաև բանակցային գործընթացի մասով չի փոխվել, ընդհակառակը՝ ավելի ագրեսիվ է դարձել, սակայն հայկական կողմի զգոնությունը թուլացնելու և հերթական ագրեսիային նախապատրաստվելու համար, սկսել է իրեն համեմատաբար հանգիստ պահել սահմանում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված է սեպտեմբերի 27-ին եւ կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
Եվրահանձնաժողովում (ԵՀ) չեն շահարկելու այն թեման, թե Brexit-ի գործընթացի համար ինչ կարող է նշանակել մինչեւ հոկտեմբերի 14-ը խորհրդարանի աշխատանքը կասեցնելու բրիտանական կառավարության մտադրությունը. ԵՄ-ն բաց է գաղափարներ քննարկելու համար, որոնք համատեղելի են դուրս գալու շուրջ ձեռք բերված համաձայնագրի հետ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի խոսնակ Ջոն Բերքոուն վրդովված է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ խորհրդարանի աշխատանքը Brexit-ի նախաշեմին կասեցնելու որոշումից։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով գտնվում է Մոսկվայում։ Ժուկովսկու օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչները, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սամսարը և այլ պաշտոնատար անձինք։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ բրիտանական խորհրդարանն իր աշխատանքը դադարեցնում է մինչեւ հոկտեմբերի 14-ը։
Իրանը պնդում է, որ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային անվտանգության հետ կապված իրադրությունը կկայունանա, եթե ԱՄՆ-ը դադարեցնի տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ: